
«Մոսսադն» ու Կենտրոնական հետախուզության վարչությունը զգուշացնում են Ֆրանցիսկոս պապին, որ Վատիկանը ԻՊ հաջորդ թիրախն է լինելու: Հատուկ ծառայությունների տվյալներով` 4 ահաբեկիչներ Եվրոպա են ուղարկվել, Il Giornale թերթի հոդվածում գրում է Սերջիո Ռամեն:
Խալիդ Աբու Բաքր ալ-Բաղդադին ու ԻՊ-ի զինյալները ցանկանում են հարված հասցնել Վատիկանին: Ամերիկյան ու իսրայելական հատուկ ծառայությունները զգուշացրել են Հռոմի պապին այն մասին, որ Վատիկանը կարող է դառնալ ԻՊ հաջորդ թիրախը:
Իտալական հետախուզությունը հաստատել է, որ «Մոսսադն» ու ԿՀՎ-ն Հռոմին հաղորդագրություն են հղել, որում վերլուծվում է ահաբեկչության հնարավոր սցենարները, սակայն սրա հետ մեկտեղ չեն նշվում կոնկրետ սպառնալիքները: