Հրապարակ. Ծառուկյանը Կաթնաղբյուրում ջրերի նոր գործարան կբացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեյի` Աժ-ում ելույթի նիստին մասնակցելո՞ւ է արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով խորհրդարանական ընտրություններից հետո այդպես էլ ոտք չի դրել Աժ` ,խիստ զբաղված լինելու պատճառովե: ,Տեղյակ չենքե,- տեղեկացրել են ԲՀԿ-ից, ինչն էլ թարգմանաբար նշանակում էր` ոչ: Ի դեպ, Ծառուկյանն առաջիկա օրերին, Բելառուսում բացվելիք կոնյակի գործարանին զուգահեռ, Հայաստանում, առավել ստույգ` Կաթնաղբյուրում կբացի ջրերի նոր գործարան: Սա Ծառուկյանի երկրորդ ջրի գործարանն է, մյուսը Բուլղարիայում է, որի գինն ի դեպ, ըստ իրենց ներկայացրած թվերի, գերազանցում է Ծառուկյանի` հարկային մարմիններ ներկայացրած հայտարարագիրը: Կաթնաղբյուրի գործարանը կապահովի 180-200 աշխատատեղ:




Լրահոս