
Վերջին շրջանում ակտիվորեն խոսակցություններ են շրջանառվում, որ Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»: Այս լուրերին է անդրադարձել հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան:
«Հենրիխ Մխիթարյանը համապատասխանում է «Յուվենտուս»-ին և կարող է դառնալ Եվրոպայի լավագույն ակումբներից մեկի ֆուտբոլիստը: Սակայն, դժվար թե «Բորուսիա»-ն համաձայնի բաժանվել ֆուտբոլիստից: Նա կզարդարեր A Սերիան: Մնում է սպասել, որ նրան կտեսնենք Իտալիայում»,- նշել է Ռայոլան: