Ռուսաստանը չի պլանավորում վերականգնել ԽՍՀՄ-ը. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ պաշտոնատար անձինք չեն հայտարարել ԽՍՀՄ-ը վերականգնելու մտադրության մասին: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստին»:

«Դուք նախ ասացիք, որ բոլորին վախեցնում է Խորհրդային միությունը վերականգնելու, ռուսական հողերը հավաքագրելու ՌԴ ձգտումը: Եթե դուք ունեք կոնկրետ աղբյուրներ, կխնդրեի ինձ մեջբերումներ ներկայացնել ինչ-որ մի ռուս պաշտոնատար անձի պաշտոնական ելույթից, ով կառաջարկեր վերականգնել Միությունը կամ հավաքագրել ռուսական հողերը»,- ասել է Լավրովը:

Այսպիսով` ՌԴ ԱԳՆ ղեկավարը պատասխանել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչի հարցին:




Լրահոս