Կովկասում խոշորագույն առցանց տուրիստական գործակալությունը` ,Ginosi.comե-ը ժամանակավորապես դադարեցրել է համագործակցությունը “Հարսնաքար” ռեստորանի հետ: “Լինելուվ սոցիալական պատասխանատու ընկերություն, մենք որոշել ենք ժամանակավորապես դադարեցնել ,Հարսնաքարե ռեստորանի ներառումը ginosi.com կայքի հյուրանոցների ցանկում, մինչև քննությունը պարզի, թե ինչն է եղել հունիսի 17-ին ,Հարսնաքարե ռեստորանում տեղի ունեցածի պատճառը, որը հանգեցրել է Վահե Ավետյանի մահվան: Մենք չենք կարծում, որ դա խոչընդոտ կլինի ginosi.com-ի բիզնեսին, քանի որ հաճախորդները կարող են Սևանի ափերին այլընտրանքային մի քանի հյուրանոցներից ընտրություն կատարելե, ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:
Ginosi.com-ը խոշորագույն առցանց զբոսաշրջային ընկերությանն է Կովկասում, որը ներկայացված է Հայաստանում և Վրաստանում և ապահովում է տուրիստական զբոսաշրջության հոսքը հյուրանոցային ցանցերին, ում հետ անի համաձայնագրեր: