Թերթն անդրադառնում է ,Հայաստանե համահայկական հիմնադրամի գործունեությանը`մասնավորապես գրելով. “Փորփրելով հիմնադրամի կայք-էջը, մի քանի անավարտ ծրագրեր գտանք, որոնց համահայկական, սոցիալական բնույթը, համայն հայության համար օգտակարության աստիճանը խիստ կասկածելի են: 2005 թվականին հիմնադրամն ավելի քան 245 հազար դոլար է ծախսել նախագահի նստավայրը վերանորոգելու համար: Հիմնադրամի կայքում ,նախագահականե բառը բացակայում է, այլ գրված է` ,բնակելի շենք”: Թերթի աղբյուրների միջոցով պարզվել է, որ խոսքը թիկնապահների համար նախատեսված տարածքի մասին է: Ստացվում է, որ նախագահ Քոչարյանի թիկնապահներին շքեղ պայմաններ տրամադրելը համազգային նշանակության խնդիր էր, որին պետք էր հենց համահայկական բարեգործականի լայն խողովակը ծառայեցնել: Հետո էլ զարմանում ենք, երբ թիկնապահներն իրենց նորմալ չեն պահում: Ռոբերտ Քոչարյանի` լավ շենքում նստելու ամբիցիային ոչ ոք չի կարող պատասխանել: Իսկ թե ովքեր են համաձայնել ֆինանսավորել այս նախաձեռնությունը և ինչ են դրա դիմաց ստացել, կայքում գրված չէ: 2007 թվականին Ծաղկաձորի ճոպանուղին է վերանորոգվել, ճոպանուղու ավտոկայանատեղին է կառուցվել: Այս բոլոր աշխատանքների, գումարած ճոպանուղու նախագծման և փորձաքննությունների, նաև տեխնիկական հսկողության համար ծախսվել է մոտ 153 հազար դոլար: Ով է ,տիրությունե անում ճոպանուղուն, ում գրպանն են գնում հիմնադրամի ֆինանսավորմամբ վերականգնված այս համահայկական և ոչ շատերին հասու զվարճալիքից ստացված գումարները, թերթը կճշտի առաջիկայում: Նույն 2007 թվականին երկրորդ նախագահի անվան և սպորտային նախասիրությունների հետ կապված մեկ այլ զվարճալիք կառուցվեց: Սևանա լճի ափին կահավորվեց առագաստային ակումբը, այն համալրվեց գույքով, ,յախտսմեններիե թրեյնինգներ անցկացվեցին: Նոր հայերի առագաստային “կայֆերի” համար “Հայաստան” համահայկականը վճարեց անհամեմատ ավելի, քան նախագահականի և ճոպանուղու վերանորոգումը միասին` մոտ 1 մլն 92 հազար դոլար: Այն դեպքում, երբ այդ նույն Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերը դատարկվում են խմելու ջրի բացակայության պատճառով: Օրինակ, Ջաղացաձոր համայնքին ջուր հասցնելու համար ընդամենը 30 հազար դոլար է պետք, և մինչ օրս կառավարությունը չի կարողանում այդ գումարը հատկացնել: Սահմանային այս գյուղում բնակվող, սահմանը պահող ՀՀ քաղաքացիները վաճառում են իրենց տների քարերը, մեքենան` 8 հազար դրամով, Ռուսաստան մեկնող ավտոբուսների տոմս գնում ու մեկնում երկրից միայն խմելու ջուր չունենալու պատճառով: Մեկնաբանություն պետք չէ, ուղղակի դնենք թվերն իրար կողքի, և դրանք կխոսենե:
Հրապարակ. Հայաստան համահայկական հիմնադրամը ֆինանսավորել է Քոչարյանի սպորտային նախասիրությունները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ