
Որոշվել է ՀՅԴ Գերագույն ժողովի անցկացման օրը. այն տեղի է ունենալու հուլիսի 5-ին: Ամենայն հավանականությամբ, ՀՅԴ ԳԺ-ն անցկացվելու է Ծաղկաձորում: Ենթադրվում է, որ ՀՅԴ ԳԺ արդյունքում լուրջ փոփոխություններ կրի կուսակցության ղեկավար կազմը: Պատահական չէ, որ երեկ ,Ազատությանե-ը տված հարցազրույցում ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը հայտարարել է, թե արտաքին միջամտություն կա, իսկ թե կոնկրետ ում կողմից, չի մանրամասնել: Թերթը նշում է, որ ՀՅԴ ԳԺ-ին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու նաև սփյուռքի դաշնակցականներ