168 ժամ. Պետական համակարգի աշխատակիցների շրջանում լուրջ դժգոհություններ են առաջացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թերթի տեղեկություններով` պետական համակարգի աշխատակիցների շրջանում լուրջ դժգոհություններ են առաջացել` կապված Կառավարության կողմից հատկացվող սոցիալական փաթեթի տրամադրման հետ: Թերթը հիշեցնում է, որ Կառավարությունը որոշել էր 2012թ. 132 հազարական դրամ հատկացնել պետական համակարգի 120.000 աշխատողի. դրանից 80.000 դրամը շահառուն կարող է օգտագործել հանգստի, կրթության և մի քանի այլ նպատակներով: Ու քանի որ սկսվել է ամառային հանգստի շրջանը, շահառուները փորձում են ստանալ այդ գումարը: Սակայն նրանք լուրջ դժվարությունների են հանդիպում: Բան այն է, որ հաստատված ավանդույթի համաձայն, պետական համակարգի աշխատողները պետք է իրենց անմիջական ղեկավարին ,վերաբերմունք ցույց տանե, որպեսզի կարողանան ստանալ իրենց հասանելիք գումարը: Այդ խնդիրն առավել սուր է արտահայտված դպրոցներում: Մայրաքաղաքի մի քանի դպրոցների մի շարք ուսուցչուհիներ թերթի թղթակցի հետ զրույցում դժգոհել են, որ իրենց տնօրենները մինչև ,մաղարիչե չեն ստանում, թույլ չեն տալիս օգտվել այդ ծրագրից: Այս խնդրի հետ կապված երեկ թերթի թղթակիցը պարզաբանում է խնդրել կառավարությունից, որտեղից խոստացել են պատասխանել առաջիկա օրերին:




Լրահոս