«Իսլամական պետության» ԱԳՆ ղեկավար Աբդուլ Վահիդ Հուդայար Ահմադը, հավաքել է Ադրբեջանից ԻՊ-ի կողմում կռվող վարձկաններին, գովերգել է «շեհիդներին» ու կոչ է արել զենք վերցնել ընդդեմ Իլհամ Ալիևի: Այս մասին գրում է Another Western Dawn News եվրոպական հրատարակչությունը:
Հոդվածում ասվում է, որ ԻՊ-ն արդեն տարածվել է Մերձավոր Արևելքի երկրներում, ինչի կապակցությամբ հետախուզության փորձագետները նախազգուշացնում են նավթով հարուստ Կովկասյան երկրներին ԻՊ դիվերսիայի վտանգի պատճառով: Արդեն հայտնի է, որ ԻՊ-ը ծրագրավորում է ապակայունացնել իրավիճակը նախկին խորհրդային երկրներում, մասնավորապես՝ Ադրբեջանում, որտեղից հարյուրավոր քաղաքացիներ մեկնում են Սիրիա` մասնակցելու ընդդեմ նախագահ Բաշար Ասադի ուժերի մարտերին:
«Մենք պետք է ազատագրենք Բաքուն` ամենաթանկարժեք իսլամական քաղաքներից մեկը: Անկասկած, Ադրբեջանն ու դրա բնական ռեսուրսները կվերականգնվեն իսլամական աշխարհում»,- իր ելույթում ասել է Հուդայար Ահմադը: