Երևանում կամաց-կամաց արթնանում են ամանորյա թմբիրից: Թեև աշխատանքային օրն աշխուժությամբ չտարբերվեց, այսուհանդերձ, մայրաքաղաքի փողոցներն ավելի մարդաշատ են:
Armlur.am-ը տոնական օրերից հետո նոր-նոր աշխատանքի շտապող երևանցիներից հետաքրքրվեց` ինչպես և որտեղ են դիմավորել տոները: Առանց բացառության՝ բոլորը նախընտրել էին 2015-ը սեփական հարկի տակ դիմավորելու տարբերակը:
Որքան էլ մարդիկ ֆինանսական խնդիրներ ունենան, միևնույն է, դա չէ պատճառը, որ Ամանորը ռեստորաններում դիմավորելու տարբերակն անընդունելի են համարում: Մեր հայրենակիցները գտնում են, որ ավելի նախընտրելի է սեփական հարկի տակ, ջերմ, ընկերական մթնոլորտում նշել տարվա գլխավոր իրադարձությունը: Մեզ հանդիպած երևանցիներից քչերի կյանքում էր տարեմուտը փոփոխություններ բերել: Մարդիկ նշեցին, որ բարձր տրամադրությամբ են դիմավորել տարին` հույսով և հավատով, որ այն միայն դրական հետքեր է թողնելու իրենց կյանքում:
Լուսինե Հակոբյան, Տիգրան Սարգսյան