
Այսօր՝ ժամը 09.42-ին տեղեկություն է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարություն, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 20 շենքի տանիքում զինամթերք է հայտնաբերվել. անհրաժեշտ են սակրավորներ:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով: Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ԱԱԾ օպերատիվ հերթապահը, “1-03” ծառայության դիսպետչերը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: