Եվրոպական Միության նախագահն այսօր գալիս է Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Եվրոպական Միության նախագահ Հերման վան Ռոմպույը հուլիսի 3-5-ը պաշտոնական այցով լինելու է Հարավկովկասյան տարածաշրջանում:
Այցը կմեկնարկի Հայաստանում հուլիսի 3-4, ապ նա կայցելի Վրաստան ու Ադրբեջան: Հերման վան Ռոմպույը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, ԱԺ օվալաձև դահլիճում ողջույնի խոսք կուղղի Ազգային Ժողովի պատգամավորներին, որից հետո խմբակացությունները նրան հարցեր տալու հնարավորություն կստանան: Նախագահ Ռոմպույը նաև բացման խոսքով հանդես կգա “Հայաստանը Եվրոպայում” քաղաքացիական հասարակության ֆորումի առջև։
Նա նաև կայցելի Ազգային պատկերասրահում “Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք” և “Հայկական տպագիր գրքի 500-ամյակ” ՅՈՒՆԵՍԿՈ ցուցահանդեսներին: ԵՄ նախագահը նաև կարճ ժամակակով կլինի Զվարթնոցի տաճարում:  Հանդիպումների ընթացքում ԵՄ նախագահը զրուցակիցների հետ կքննարկի Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ներքին քաղաքական իրավիճակին,տարածաշրջանին վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրության այլ հարցեր: Վան Ռոմպույը և Սերժ Սարգսյանը համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն:




Լրահոս