Երեւանում, այսօր` հուլիսի 3-ին, Ժամը 03.17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բադալ Մուրադյան 1 շենքի բնակարաններից մեկում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման կազմակերպման բաժնի եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկների ուղեկցությամբ:
Հրշեջ-փրկարարները ծխապատ բնակարանից տարահանել են 89-ամյա Ն. Խաչիկյանին եւ 52-ամյա Ա. Հակոբյանին: Վերջիններս, տեղում ստանալով առաջին բուժօգնություն, հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.46-ին, մարվել` 03.48-ին: Այրվել է գույքով ննջասենյակը` 20 քմ, ջերմահարվել է նախամուտքը` 10 քմ: