
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն այսօր պաշտոնական հաղորդագրություն է տարածել Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության կապակցությամբ.
«Ցնցված ենք Գյումրիի դաժան ողբերգությունից. սգում ենք հայ ժողովրդի հետ միասին:
Ցավակցում ենք մահացածների հարազատներին եւ մտերիմներին: Այս դաժան հանցագործությունն իրագործողները պետք է արժանանան ամենախիստ պատժի:
Ներկայումս Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինները իրականացնում են անհրաժեշտ քննչական գործողությունները, որոնց նպատակը տեղի ունեցածի օբյեկտիվ եւ համակողմանի հետաքննությունն է: Քննչական խմբերը համակարգում են իրենց ուժերը՝ Հանրապետության տարածքում 102-րդ ռազմաբազայի տեղակայման պայմանների մասին համաձայնությանը համապատասխան»: