
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքէջը հաղորդագրոթյուն է տարածել, որով մեկնաբանում են Գյումրիում կատարված զանգվածային սպանությունը:
«Հայ ժողովրդի հետ միասին ցնցված ենք ընդդեմ Գյումրու խաղաղ ընտանիքի կատարված սարսափելի հանցագործությամբ: Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Շուտափույթ առողջություն ենք ցանկանում ծանր վիրավոր երեխային:
Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինները ՀՀ իշխանություններին անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում, որպեսզի այս ողբերգության մեղավորները ենթարկվեն ամենախիստ պատասխանատվության»,- ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: