Ոսկե վարդակներով տան սեփականատեր վարչապետի համար մի քանի միլիոնի գնումն ի՞նչ է որ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ամանորի մեկնարկը կառավարության եւ վարչապետի համար ուշագրավ էր իսպանական «Էլ մոնդո» պարբերականում հրապարակված կառավարության անդամների  հարցազրույցներով  (որոնց համար, ըստ չար լեզուների, վճարվել էր 30 հազար եվրո): Իսկ դրամ-դոլար տատանումներից հետո երկշաբաթյա «ուիք-էնդի» մեկնող վարչապետին ուղեկցող անվտանգության ավտոմեքենաներն Ամանորի երեկոյան բավականին երկար կանգնած էին Երեւանի կենտրոնում գտնվող «Ռոսինի» ծաղկի սրահ մոտ, հետո պռնկեպռունկ բեռնավորվեցին թանկարժեք ծաղիկներով ու «հեռացան»: Ոսկե վարդակներով տան սեփականատեր վարչապետի համար այս մի քանի միլիոնի գնումն ի՞նչ է որ՝ ասաց այդ «գնումներից» հասկացող մեր զրուցակիցը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս