
Փարիզի Ազատության արձանը, վերականգնումից հետո տեղափոխվել է թանգարան: Քանդակը, որին վերադարձրել են նախկին փայլն ու 2011-ին գողացված ջահի փոխարեն նորը տեղադրել, հանրությանը հասանելի կլինի d’Orsay թանգարանում,- գրում է Travel.com-ը: Ամերիկյան հայտնի արձանի պատճենը պատրաստել է ֆրանսիացի վարպետ Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդին 1889-ին:
Ազատության արձանի ֆրանսիական պատճենի բարձրությունը 3 մետր է, մինչդեռ ամերիկյան Ազատության արձանը 46 մետր հասակ ունի: