ԵՏՄ-Մաքսային կարգավորումները խառնաշփոթ են առաջացրել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. »Հունվարի 1-ից Հայաստանը պաշտոնապես միացավ ԵՏՄ-ին, եւ հունվարի 1-ից էլ պաշտոնապես գործում են մաքսային նոր կարգավորումները: Սակայն ներմուծողների եւ արտահանողների շրջանում կատարյալ խառնաշփոթ է: Ինչպես են կատարվելու մաքսային ձեւակերպումները, որտեղ է գանձվելու ավելացված արժեքի հարկը եւ ինչ կարգով, ինչպես են ձեւակերպվելու Վրաստանով Ռուսաստան արտահանվող ապրանքները եւ այլ հարցեր գործարարների համար պարզ չեն: Ֆինանսների նախարարությունը տարեվերջին մաքսային բրոքերների համար խորհրդակցություն էր հրավիրել, որը ոչ թե նվազեցրել, այլ ավելի շատ հարցականներ էր ծնել:

Դրանցից մեկը, որի մասին խոսում են գործարարները, այն է, որ ԵՏՄ կանոնակարգերի կիրառումը Հայաստանի համար հետաձգվում է: Սրա պաշտոնական հաստատումը դեռ չկա»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 




Լրահոս