Լոռու ՃՈ պետը ցուցանի՞շ է սրբագրում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այս տարի 6 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել Լոռու մարզում, որից 2-ը եղել է Վանաձորում, մեկը՝ մահվան ելքով: Հունվարի 2-ին, երեկոյան ժամը 20-ի սահմաններում, «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղու 66 ա շենքի հարակից ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել հետիոտներ Սարո Պողոսյանին եւ Լուսինե Սահակյանին: Տուժողները տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղից նույն օրը Սարո Պողոսյանը՝ Էրեբունու բժշկական կենտրոն, որտեղ էլ հունվարի 6-ին մահացել է ստացված մարմնական վնասվածքներից: Մահվան ելքով վրաերթի դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ Քրօր.  242-րդ հոդվածի 2-րդ մասով: Տեղեկատվությունը մեզ փոխանցեց Քննչական կոմիտեի պետի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Հետաքրքիր է, որ մինչ այդ թե ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը, թե անձամբ Լոռու ճանապարհային ոստիկանության պետ Էդգար Սուսլիյանը, ներկայացնելով այս տարվա առաջին տասնօրյակում ՃՏՊ-ների թիվը մարզում, նշում էին, որ այն նվազել է, եւ որպես բարեբախտություն ավելացնում, թե նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի չի արձանագրվել մահվան ելքով ՃՏՊ: ՃՈ պետը դա վերագրում էր իրենց ծառայության որակի բարձրացմանը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս