Գերմանիայում ՀՀ դեսպանի հավանական թեկնածուն. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներում խոսվում է, որ Գերմանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը կրկին կտրվի Հայ հեղափոխական դաշնակցությանը, եւ ըստ ամենայնի, Գերմանիայում ՀՀ դեսպան կնշանակվի ՀՅԴ բյորոյի անդամ Լեւոն Մկրտչյանը:

Ինքը Մկրտչյանը, երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ նման բան չկա։ Ի դեպ, Լեւոն Մկրտչյանին, ով 2000-2001 թվականներին զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը, եվրոպական երկրներից մեկում դեսպան նշանակելու մասին տեղեկություններ կային դեռ մեկ տարի առաջվանից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս