
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում երեկ անցկացվեց «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը: Երրորդ անգամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Գերմանիայի հավաքականի հետ աշխարհի չեմպիոն դարձած Յոահիմ Լյովն առաջին անգամ ճանաչվեց աշխարհի լավագույն մարզիչ, իսկ տարվա լավագույն գոլի հեղինակը Կոլումբիայի հավաքականի և «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն է: