Արփա գետի հունը փակել են ՀԷԿ կառուցելու համար (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս առավոտ ահազանգ է ստացվել Ջերմուկից, որ Արփա գեըի հունը փակել են ծանր տեխնիկայի միջոցով և պատրաստվում են ՀԷԿ կառուցել։ 
Երկու շաբաթ առաջ “Ջերմուկի զարգացման կենտրոն” ՀԿ ն պաշտոնապես գրել է բնապահպանության նախարարությանը և ոչ մի պատասխան մինչ այս պահը չի ստացվել: 
Լրագրող Թեհմինե Ենոքյանն ահազանգել է Բնապահպանության նախարարության թեժ գծին, սակայն նրան խորհուրդ են տվել դիմել ջրային ռեսուրսների կադաստր: Հարցերը հետևյալն են՝ ի՞նչ ընկերություն է այդ տարածքում գործունեություն ծավալում, Կեչուտի ջրամբարից վերև գտնվող Արփա գետի տարածքը մտնում է ջրաբանական արգելավայրի տարածքի մեջ, որը կազմում է 17 հազար հեկտար, որտե՞ղ են իրավական հիմքերը, իրականացվե՞լ են հասարակական լսումներ, քանի որ ջերմուկցիներն այս մասին ոչինչ չգիտեն:
Ջրային ռեսուրսների կադաստրում ասել են. “Դե երևի ունեն իրավունք ու թույլտվություն, որ նման գործունեություն են ծավալում”, և խոստացել են պատասխանել պաշտոնապես դիմելու դեպքում։ 
Բնապահապանության նախարարության թեժ գիծ երկրորդ անգամ զանգահարելիս գրանցել են ահազանգը և խոստացել տեղեկացնել Վայոց Ձորի բնապահապանության տեսչությանը, որպեսզի այնտեղ պարզեն հարցը։
ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Վայոց Ձորի տարածքային բաժնի պետ Վահիկ Գրիգորյանն ասել է.
“Կազմակերպության անունը չեմ հիշում, այնքան շատ են, իրենք 5 տարի առաջ են այս ծրագիրը ունեցել, պարզապես հիմա են իրականացնում, իսկ ջրաբանական արգելոցի տարածքում դա չի գտնվում, ջրաբանական արգելոցի տարածքը դրանից վերև ավարտվում է”: Այնուհետև նա խոստացել է զանգահարել և պատասխանել վերոնշյալ բոլոր հարցերին։ 
Իսկ մինչ այդ պատասխանը Արփայի հունը փակվում է։




Լրահոս