
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գործարկել է “Ավարտական փաստաթղթերի հաշվառման համակարգ”, որը հնարավորություն է տալիս առցանց տեղեկություններ ստանալ ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների տրամադրած ավարտական փաստաթղթերի վերաբերյալ: Համակարգը հնարավորություն կտա բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և գործատուներին ստուգել աշխատակիցների ավարտական փաստաթղթի իսկությունը: Ըստ այդմ ` համակարգը կբացառի երբեմն շրջանառվող կեղծ փաստաթղթերի օգտագործումը: Շտեմարանում արդեն ընդգրկված է 9000 տվյալ. աշխատանքները շարունակվում են: