Armenian text to speach

Հարյուրավոր վրացիներ մարտնչում են «Իսլամական պետության» շարքերում. Սաակաշվիլի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վրաստանի մի քանի հարյուր քաղաքացիներ մարտնչում են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում. հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:

«Մի քանի հարյուր Վրաստանի քաղաքացիներ ուղարկվել են Սիրիա: Վրաստանի կառավարությունը, որը դժգոհում է, որ վրացիները կամավոր կերպով մարտնչում են Ուկրաինայում, նրանց սադրիչներ, վարձկաններ ու «Ազգային շարժման» գործակալներ անվանելով, ոչ մի բառ չի ասում այն մասին, որ բազմաթիվ խորամանկությունների միջոցով վրացիներին տանում են Սիրիա: Բնականաբար, սա Վրաստանի շահերից չի բխում »,- հայտարարել է Սաակաշվիլին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ վրացական լրատվամիջփոցներում հայտնվում էր, որ Պանկիսիի կիրճից վերջին մեկ տարում Սիրիա է մեկնել 50-100 տեղաբնակ: Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը», հայտնի է նրանցից 8-ի մահվան մասին:




Լրահոս