
ԱՄՆ-ում փոթորկի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 22-ի։
Աղետի հետևանքով ԱՄՆ-ի Մերիլենդ, Օհայո, Արևմտյան Վիրջինիա, Վիրջինիա նահանգներում, ինչպես նաեւ Կոլումբիայի շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն։ Մարդիկ մինչեւ օրս չեն կարողանում վերադառնալ նորմալ կյանքի։ Էլեկտրահաղորդալարերի վնասվելու հետեւանքով մոտավորապես 2 միլիոն մարդ զրկվել է հոսանքից։ 40 աստիճան տապի ժամանակ օդափոխիչները չեն աշխատում։ Մայրուղիներում լուսարձակները չեն աշխատում։ Վիրջինիայում խոստացել են հոսանքը միացնել հուլիսի 7-ին։ Վաշինգտոնում դպրոցները փակված են, իսկ Մերիլենդում եւ Կոլումբիայում քաղծառայողներին արգելել են աշխատանքի գնալ։