Գյումրիում հունվարի 12ին ընտանիքի 6 անդամներին սպանելու մեջ
կասկածվող ռուսական 102րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Վալերի Պերմյակովը տվել է առաջին ցուցմունքը եւ խոստովանել հանցանքը: Այս մասին հայտարարել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը Գյումրիում կայացած մամուլի ասուլիսում. գրում է armenpress.am-ը:
«Նա պատմել է, որ դուրս է եկել քաղաք զբոսնելու, մտել է այդ տուն, որտեղ էլ տեղի է
ունեցել կատարվածը: Ձերբակալված անձը շարունակում է մնալ ռուսական
ռազմաբազայում»,«Արմենպրես»ի հաղորդմամբ` ասել է Պողոսյանը` ընդգծելով, որ շարունակվում են հանցագործության բացահայտման բոլոր միջոցառումները: Գործը իրավապահների խիստ հսկողության ներքո է: Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12ին՝ վաղ
առավոտյան, ժամը 06:00ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետեւանքով։
Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրողծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ։ Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայթուրքական սահմանը հատելիս եւ հանձնել 102րդ ռուսական բազայի հրամանատարությանը: