
Սպանություն Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղում: Կնոջը սպանած ամուսինը բերման է ենթարկվել: Դեպքը տեղի է ունեցել այսօր ժամը 10.30-ին: Կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ` տան բակում, ամուսինը փայտով հարվածել է կնոջը` 1962թ. ծնված Անահիտ Բաբայանին ու մահվան հասցրել:
Ըստ տեղեկությունների` ամուսինը յուրահատուկ սեր ունի խմիչքի հանդեպ ու հաճախ է հարբած տուն գալիս, վիճաբանություն սարքում: