Տոնական օրերին 50 ծառ է ապօրինի հատվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 22.12.2014-12.01.2015 թթ. ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 6 արձանագրություն` ապօրինի հատված 50 ծառի համար:

«Աղավնավանք տեղամաս» մասնաճյուղի 4-րդ պահաբաժնի աշխատակիցները 22.12.2014թ. արձանագրել են մեկ կանգուն ծառի ապօրինի հատում` կատարված անչափահաս Պ. Բուդաղյանի կողմից: 24.12.2014թ. «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 11-րդ պահաբաժնում կազմվել է անտառխախտման արձանագրություն Մ. Խաչատրյանի նկատմամբ` 4 կանգուն ծառի ապօրինի հատման համար, նույն տեղամասի 6-րդ պահաբաժնում 09.12.2014թ. Ա. Ավանեսովի նկատմամբ` ապօրինի հատված 22 կանգուն ծառի համար: Եվս մեկ անտառխախտման արձանագրություն կազմվել է 26.12.2014թ. «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 7-րդ պահաբաժնում` Դ. Կարեյանի նկատմամբ` ապօրինի հատված 7 կանգուն ծառի համար, 29.12.2014 թվականին «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 12-րդ պահաբաժնում` Ա. Թամրազյանի նկատմամբ ապօրինի հատված 9 կանգուն ծառի համար:

Անտառխախտման մեկ այլ արձանագրություն կազմվել է սույն թվականի հունվարի 12-ին «Գոշ տեղամաս» մասնաճյուղի 2-րդ պահաբաժնում` Մ. Հակոբյանի նկատմամբ` ապօրինի հատված 7 կանգուն ծառի համար:

Անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին՝ ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը հաշվարկելու համար:




Լրահոս