
Sportbox.ru-ն իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել` պարզելու համար, թե Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում որ գոլային փոխանցումն է լավագույնը:
Հաղթող է ճանաչվել Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի կրնկով փոխանցումը Քուինսի Պրոմեսին: Մովսիսյանի փոխանցման օգտին քվերակել են հարցման մասնակիցների 30,38 տոկոսը (3 919 մարդ)։