Վայքը նոր քաղաքապետ կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 18-ին Վայոձ ձորի մարզի Վայք քաղաքում տեղի կունենա համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Այս պահին թեկնածուն մեկն է` ՀՀԿ-ի կողմից առաջադրված «ՋՕԸ» գործադիր տնօրեն Արագած Սաղաթելյանը:

Մեկ այլ թեկնածու` ինքնաառաջադրված «ՀԷՑ» ՓԲԸ «Արաքս» մասնաճյուղ Վայքի ՀԷԿ ավագ վարպետ Սիմոնյան Ալեքսնանը, ինքնաբացարկ է հայտնել: Կառավարությունը Վայք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների անցկացման համար ԿԸՀ-ին հատկացրել է 2.2 միլիոն, իսկ ոստիկանությունը` կես միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ Վայքի նախկին քաղաքապետ Հարություն Սարգսյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ, իսկ նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը` Լեհաստանում ՀՀ դեսպան:




Լրահոս