Լեվոն Զուրաբյանը դիմել է Հովիկ Աբրահամյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պարոն Աբրահամյան.
ԱԺ պաշտոնական կայքից տեղեկացել ենք, որ հուլիսի 2-ին կարգադրություն եք ստորագրել Հինգերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին, որով հանձնաժողովի նախագահ եք նշանակել ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանին, իսկ նախագահի տեղակալի կարգավիճակը վերապահել եք Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանին: 
Սույն կարգադրությունը հակասում է “ԱԺ կանոնակարգ” օրենքի 24.1 հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի “էթիկայի հանձնաժողովի նախագահը եւ նրա տեղակալը նշանակվում են Էթիկայի հանձնաժողովի անդամների թվից` խմբակցությունների ներկայացմամբ”: “Հայ ազգային կոնգրես” խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին կանոնակարգի համապատասխան չի ներկայացրել Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվելու համար: Նշանակումը չի համաձայնեցվել նաեւ պատգամավոր Փաշինյանի հետ, ով տեղի ունեցածի մասին նույնպես տեղեկացել է մամուլից:  
Ելնելով վերը նշվածից պահանջում ենք վերանայել նշված կարգադրությունը եւ ղեկավարվել “ԱԺ կանոնակարգ” օրենքով: 
ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ
“Հայ ազգային կոնգրես” խորհրդարանական խմբակցության ղեկավար 




Լրահոս