Նոր մանրամասներ՝ 22-ամյա մարզիկի սպանության դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն օրեր առաջ գրել էր, որ հունվարի 6-ին՝ Սուրբ ծննդյան օրը, Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղում սպանություն է կատարվել: Սպանվել է Վազաշենի հարևան գյուղի՝ Այգեհովտի 22-ամյա բնակիչ Սամսոն Մելքումյանը:

Նա բարձրագույն կրթություն ուներ, տիրապետում էր մի շարք մարզաձևերի: Մելքումյանի մահին նախորդել էր մի խումբ երիտասարդների միջև վիճաբանությունը:

Ոստիկանության Իջևանի բաժնի պետ Կարեն Հակոբյանն Armlur.am-ին տեղեկացրեց, որ երիտասարդի մահվան փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (Սպանություն), կալանավորված անձ կա: Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանն ասաց, որ կալանավորվածը Վազաշենի 28-ամյա բնակիչ է:

Բադիրյանը չկարողացավ հայտնել սպանության պատճառը, նրա տեղեկություններով՝ վիճաբանությունը լուրջ պատճառ չի ունեցել: Գյուղապետից տեղեկացանք, որ Սամսոն Մելքումյանի մահը վրա է հասել Վազաշենի գերեզմանատան մոտ: Նրա խոսքերով՝ Սամսոն Մելքումյանն ընթացքի ժամանակ կախված է եղել Ջիպի կողքից եւ այդ պատճառով նրա գլուխը վնասվել է:

Ոսկան Սարգսյան

Տավուշի մարզ




Լրահոս