Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում հունվարի 13-ի գիշերն այրվել է հայազգի վաճառական Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի տան մի մասը. գրում է newsgeorgia.ru-ն՝ այն բնութագրելով որպես պողոտայի ամենագեղեցիկ պատմական շենք:
«Հրդեհի արդյունքում արվել է հինգհարկանի շենքի առաջին հարկը: Վառվել է վերելակն ու տանիքը: Այրվել է մոտավորապես 250-300 քմ տարածք»,- գրում է Новости-Грузия-ն:
Հրդեհը հաջողվել է տեղայնացնել 03:57-ին: Դեպքի վայրում 16 հրշեջ ջոկատ է աշխատել:
Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Միջադեպի ժամանակ շենքում մեկ ընտանիք է գտնվել, որը ժամանակին տարհանվել է:
Հրդեհի հստակ պատճառն անհայտ է: Վարկածներից մեկի համաձայն՝ կրակը տարածվել է վառված աղբամանից:
Կատարվում է հետաքննություն: