
Մայրամուտից առաջ, Cottesloe լողափին, հսկայական հրե գունդ է ընկել ծովը:
Տարօրինակ գունդը երկու տարբեր կետերից հնարավոր է եղել լուսանկարել: “Այն նման էր կարմիր, նարնջագույն ու դեղին ամպի. դա գեղեցիկ էր”,-պատմել է լուսանկարներից մեկի հեղինակը: Օդերեւութաբանության ինստիտուտում ասել են, որ օբյեկտն այնքան արագընթաց էր, որ նույնիսկ ռադարներն այն չեն արձանագրել:
Պերտ աստղադիտարանում կատարվածը չեն մեկնաբանում: