Ռուսաստանի 5 մահաբեր զենքերը. National Interest (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը զարգացնում է իր ռազմատեխնիկան Արևմուտքի հետ լարվածության ֆոնին, և ԱՄՆ չպետք է թերագնահատի որոշ զինատեսակներ, որոնք ունի ռուսական բանակն ու որոնք կարող են վաճառվել այլ պետությունների, գրում է լրագրող Դեյվ Մաջումդարը The National Interest-ի հոդվածում:

Հոդվածի հեղինակը նշում է 5 ռուսական մահաբեր ռազմական համակարգերը, որոնց վրա ԱՄՆ պետք է ուշադրություն դարձնի:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում հրթիռային բազմաթիրախային Սու-35 կործանիչը, որն արտադրվում է «Սուխոյ» ավիակոնցեռնը: Կործանիչն իրենից ներկայացնում է Սու-27 խորհրդայինի արդիականացված տարբերակը:

su-35.24710

Երկրորդ հորիզոնականում է «Ամուր» ոչ ատոմային սուզանավը:

Չնայած այս սուզանավը զիջում է ատոմական սուզանավերին մի շարք ցուցանիշներով, «Ամուր»-ն աշխատում են շատ աննկատ ու մեծ վտանգ է ներկայացնում վերջրյա ռազմական նավերի համար:

Minolta DSC

Երրորդ հորիզոնականում է ռուսական Т-90 տանկը, որը հանդիսանում է խորհրդային Т-72 տանկի արդիականացված տարբերակը: Արժանավայել ռազմատեխնիկական բնութագրով ռուսական այս տանկը շատ ավելի էժան արժե, քան արևմտյան Leopard 2 կամ «Աբրամս» М1М2 տանկերը:

p_3fa4cd0c89e9fd1ada6d0ede4e769aa6

The National Interest-ի ցուցակում 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում ռուսական ունիվերսալ Պ-800 «Օնիկս» հականավային հրթիռը, որի հիման վրա Ռուսաստանն ու Հնդկաստանը համատեղ ուժերով ստեղծել են «Բրամոս» հրթիռային համակարգը:

jahont

Առաջատարների հնգյակը եզրափակում է հականավային ջրածնիպերօքսիդային «53-65» տորպեդները, որոնք ստեղծվել են դեռևս խորհրդային ժամանակաշրջանում:

Platonov_32




Լրահոս