Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համացանցի իր էջում գրել է, որ այսօր Երևանում կայանալիք տոնական համերգը չի կայանա:
«Հարգելի՛ համաքաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում հունվարի 13-ին՝ ժամը 20:00-ին նախատեսված համերգը չի կայանա՝ երեկ Գյումրի քաղաքում կատարված ողբերգական դեպքով պայմանավորված:
Ցավակցում եմ Ավետիսյանների ընտանիքի հարազատներին և բոլոր գյումրեցիներին»:
Նշենք, որ այսօր քաղաքապետարանի տոնական ընդունելության ժամանակ քաղաքապետն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը:
Հիշեցնենք, որ Գյումրիում մի ամբողջ ընտանիք է սպանվել: Սպանության մեջ մեղադրվում է Վլադիմիր Պերմյակովը: