
Կիրառական հետազոտությունների գերմանական համալսարանը դատի է տվել իր շրջանավարտին, ով կարողացել է ժամանակից շուտ ստանալ բակալավրի եւ մագիստրոսի կոչումները: Նա ուսումնառության ամբողջական համակարգն անցել է 20 ամսում կամ երեք կիսամյակում: Իսկ իրականում պետք է սովորեր 11 կիսամյակ: Դրա շնորհիվ ուսանողը նաեւ կարողացել է վճարի մեծ մասը խնայել, քանի որ վճարել է 20 ամսվա համար: Մնացած ամիսների վճարը ստանալու նպատակով էլ, որը կազմում է 3 հազ. եվրո, համալասարանը նրան դատի է տվել: