
Ստամբուլում Ֆինլանդիայի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Ֆինլանդիայի դեսպանատան աշխատակիցը կարճ ժամանակով պատանդ է վերցվել դանակով զինված անձի կողմից. գրում է hurriyetdailynews.com-ը:
Հունվարի 13-ի վաղ առավոտյան դեսպանատան մոտ ժամանած տղամարդը հանել է դանակն ու սպառնացել աշխատողին: Հանցագործը չեզոքացվել է դեպքի վայր ժամանած ոստիկանության կողմից:
Հարձակվողը ոստիկանություն է տեղափոխվել, իսկ թե ինչ դրդապատճառներ է նա հետապնդել, անհայտ են: