
Այսօր՝ հուլիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15-ի սահմաններում Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Ալիխան Կարոյանին պատկանող 3 տարեկան Ռեմբո անունով ցուլը կատաղելով և պոկելով պարանը, Զովունիից հասել է մինչև Երևանի Դավիթաշեն թաղամաս: Բայց մինչ այդ ցուլը նախ հարձակվել է տիրոջ վրա, ապա մի քանի պտույտ տվել գյուղի կենտրոնում, հարձակվել գյուղացիների վրա: Ազգությամբ եզդի Ա. Կարոյանը Գ. Շամշյանին պատմել է, որ ինքը մահից է պրծել և համարում է, որ այսօր նորից է ծնվել: Նա պատմել է նաև, որ իր ընկերների հետ հազիվ է կարողացել ցուլին “պահել”, որպեսզի նա ոչ մեկին չվնասի: