Ղազախստանի հյուսիսում գտնվող Կալաչի ոչ մեծ գյուղում մոլեգնում է առեղծվածային համաճարակը: Անսպասելիորեն մարդկանց մոտ դանդաղկոտություն ու քնկոտություն է առաջանում, նրանք չեն կողմնորոշում տեղանքում, մասնակիորեն կորցնում են հիշողությունն ու անգամ հալյուցինացիներ են ունենում: Գիտնականները սա «քնկոտության հիվանդություն» են անվանել:
Հունվարի 13-ին այդ գյուղի ևս երկու բնակիչներ նույն ախտանիշով հայտնվել են հիվանդանոցում:
Այս երևույթի պատճառը ոչ ոք չի կարողանում գտնել: Գյուղի բնակիչներն արդեն պատրաստ են հավատալ ամեն ինչի, թեկուզ անտեսանելի վիրուսի կամ այլմոլորակայինի:
Այս երևույթից միակ ելքն,ըստ իշխանությունների, պարզապես անիծված գյուղն հողին հավասարեցնելն է, որից առանց այդ էլ փախչում են մարդիկ:
Տեղաբնակներն այս տարօրինակ համաճարակը կապում են գյուղից ոչ հեռու գտնվող ուրանի լքված հանքավայրի հետ: