
Սահմանադրական դատարանը հուլիսի 3-ին քննության առնելով ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքից պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա գործը` որոշել է ուժի մեջ թողնել հիշյալ որոշումը: Ըստ այդմ, տվյալ ընտրատարածքից ԱԺ պատգամավոր է ընտրվել Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված անկուսակցական Սամվել Ալեքսանյանը: ՍԴ-ի որոշումը վերջնական եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հիշեցնենք, որ դիմումատուն վիճարկում էր ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով պատգամավոր ընտրվելու մասին թիվ 7 ԸԸՀ-ի որոշումը, խնդրելով ՍԴ-ից անվավեր ճանաչել այն եւ իրեն ճանաչել տվյալ ընտրատարածքից ընտրված պատգամավոր: