
Դոլարն ու եվրոն շարունակում են աճել Մոսկվայի բորսայում. դոլարը դեկտեմբերի 17-ից հետո առաջին անգամ բարձրացել է 65 ռուբլուց, եվրոն՝ նավթի անդադար անկման պայմաններում գերազանցել է 77 ռուբլին:
Սա դեկտեմբերի 17-ից՝ ռուբլու գագաթնային անկումից հետո, առավելագույն մակարդակն է:
Դոլարն ու եվրոն շարունակում են աճել երրորդ առևտրային օրը շարունակ: Այս ժամանակաշրջանում դոլարն աճել է 4,75 ռուբլով (7,9%) , իսկ եվրոն՝ 5.5 ռուբլով (7,7%):
Հավելենք, որ ռուբլին արժեզրկվում է նավթի գնանկմանը զուգահեռ: