Երեկ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհ դարձած 6 անդամ ունեցող Ավետիսյանների հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը` ժամը 17:00-ին, Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում:
Այս մասին Armlur.am-ին հայտնեցին աղբյուրները: Հուղարկավորության ժամը դեռևս հստակեցված չէ:
Տեղեկացնենք, որ այս որոշումը կայացրել են մահացածների հարազատները. նրանց ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Գյումրու քաղաքապետարանն և Շիրակի մարզպետարանը:
Հիշեցնենք, որ դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրիում. սպանված են գտել մեկ ընտանիքի վեց անդամներին: Սպանված վեց անդամների թվում կա մանկահասակ երեխա՝ 1.8 տարեկան երեխա: Բացի ընտանիքի վեց անդամներից, ևս մեկ մանկահասակ երեխա՝ վեց ամսական փոքրիկն այս պահին գտնվում է Երևանի «Սուրբ Աստվածածին» ԲԿ-ում: Նրա վիճակը բարելավվում է:
Իսկ ուշ երեկոյան Բայանդուր գյուղի մոտակայքում ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվել է նախորդ գիշեր Գյումրիի Մյասնիկյան 188 տանը տեղի ունեցած դաժան սպանության գործով կասկածյալ Վալերի Պավելի Պերմյակովը, ով գտնվում է ռուս իրավապահների հսկողության տակ: