
Հուլիսի 2-ին, ժամը 12.30-ի սահմաններում, “Վոլկսվագեն” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 6 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 45-ամյա մի կնոջ։ Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: