
Ուզբեկստանը երբեք չի անդամակցի ԽՍՀՄ նման միության. հայտարարել է Ուզբեկստանի ղեկավար Իսլամ Քարիմովը:
«Ներկայումս որոշ երկրներում հին խորհրդային համակարգին վերադառնալու փորձեր են ձեռնարկվում: Որոշ արտասահմանյան հեռուստաալիքներում ԽՍՀՄ դարաշրջանի լենինյան ու ստալինյան ժամանակաշրջանի գովերգման փաստեր են նկատվում: Ես ևս մեկ անգամ ցանկանում եմ հայտարարել, որ նման անցյալի վերադարձ չի լինի:
Ուզբեկստանը երբեք չի անդամակցի նախկին ԽՍՀՄ նման որևէ միության»,- Իսլամ Քարիմովի ելույթից հատված է մեջբերում 12news.uz-ը:
Հավելենք՝ Եվրասիական տնտեսական միությունն ու Ուզբեկստանը ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին խորհրդակցություններ են անցկացնում: