«Ես դրական եմ գնահատում Վարդան Ղուկասյանի գործունեությունը»:
ՕԵԿ-ն ու ՕԵԿ-ականները, ինչպես միշտ, իրենց ինքնատիպությամբ պետք է ներկայանան: Գյումրու քաղաքապետի գործունեությունը երեւի թե միայն նրա ընտանիքի անդամներն են գնահատում, բայց, ինչպես երեւում է, ՕԵԿ-ը նույնպես միանում է Ղուկասյաններին՝ հավանություն տալով վերջիններիս տխրահռչակ գործունեությանը: Ինչ խոսք, ճակատին ՕԵԿ գրած-ջնջած Սամվել Բալասանյանի առաջադրվելու մասին լուրը տխրեցրել է Արթուր Բաղդասարյանին: Ու նա ստիպված, ճակատագրի բերումով Վարդանիկի դաշնակիցն է դառնալու՝ նույնիսկ ժամանակավորապես չնկատելու տալով Վ. Ղուկասյանին վերագրվող բոլոր այն արարքները, որոնք կատարելապես վարկաբեկիչ բնույթ ունեն: