Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների աճյունները դիահերձարանից տեղափոխել են Գյումրու «Սուրբ Նշան» եկեղեցի: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Ավետիսյաններին հրաժեշտ տալու համար եկեղեցի են եկել բազմաթիվ գյումրեցիներ:
Ստեղծվել է աշխատանքային խումբը, որը կանոնակարգում է Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգստի և հուղարկավորության հետ կապված աշխատանքները:
Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` 17:00-ին, իսկ հուղարկավորությունը` հունվարի 15-ին` 13:00-ին: