
Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի ծառայություններով:
Անգլիական ակումբը պատրաստ է կիսապաշտպանի համար վճարել 15.6 միլիոն ֆունտ ստեռլինգ: Գյունդողանի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվելու է 2016-ի ամռանը: Նրան ցանկանում է ձեռք բերել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը»: