
«Ճգնաժամի պայմաններում հանրության կյանքը չէր կարող լավ լինել»:
Խոսրով Մելիքիչը թերեւս մոռացել է, որ երբ աշխարհը չափազանց հոռետեսական գնահատականներով քննարկում էր ճգնաժամի հաղթահարման խնդիրը, Հայաստանում կատակում էին, թե ճգնաժամը մեզանում միշտ է եղել, ու ոչնչից զարմանալ ու առավել եւս անհանգստանալ չարժե: Ճգնաժամը (համենայնդեպս Տիգրան Սարգսյանի կարծիքով) ինչ-որ մի պահի հաղթահարված համարվեց: Իշխանությունը հավատացրեց, թե ամեն ինչ անցյալում է մնացել, բայց հանրության կյանքն այդպես էլ չփոխվեց, ու մարդիկ շարունակում են վատ ապրել: Այնպես որ, ճգնաժամի հաղթահարման մասին պետք է շարունակել մտածել. միայն հայտարարություններով մարդկանց կյանքը չի փոխվում: