Չինացին դուրս է եկել կոմայից թղթադրամ տեսնելուց հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի Չժենցզյան նահանգի բնակիչ Սյա Լին դուրս է եկել կոմայից այն բանից հետո, երբ նրանց ցույց են տվել 100 յուանանոց թղթադրամ: Այս մասին հաղորդում է Shanghhaiist-ը:

Արթնանալուց մի քանի օր առաջ բժիշկները նկատել են, որ տղան շարժում է մատները: Բացի այդ, երբեմն բացում էր աչքերը, սակայն ոչ մի այլ ակտիվություն չի ցուցաբերել: Նրա ուշադրությունը գրավելու համար բժշկուհիներից մեկը թղթադրամ է պահել հիվանդի աչքերի դիմաց: Տեսնելով փողը` նա ձեռքերը մեկնել է դրա ուղղությամբ:

Բուժող բժիշկը հայտնել է, որ կոմայից դուրս գալը կապված է բուժման ընթացքի հետ, իսկ թղթադրամն ընդամենը պատճառ է հանդիսացել արթնանալու համար: «Նրա ընտանիքն այժմ մեծ գումարներ է օգտագործում հիվանդի ուշադրությունը գրավելու համար»,-պատմել է բժիշկը:

Չինացին կոմայում էր հայտնվել մեկ շաբաթ անդադար ինտերնետով պոկեր խաղալու պատճառով:




Լրահոս